Անտառի ազգային 10-ամյա ծրագիր մշակումը՝ Հայաստանի անտառածածկույթը կրկնապատկելու նպատակով

Էկոլուրը տեղեկացնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը սույն թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում կայացած «Գագաթաժողով հանուն անտառների. Գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառման ժամանակ նշեց, որ 2020 թվականի հունվարից կսկսվի Հայաստանի անտառի ազգային 10-ամյա ծրագրի մշակումը: Ծրագրում պետք է ֆիքսվեն բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել Հայաստանի անտառպատվածությունը մինչև 2050 թվականը 20. 1 %-ի հասցնելու համար:

Պրն. Մելիքյանը հավելեց, որ խոսքը գնում է ոչ միայն դասական անտառների մասին, այլև ագրոանտառաբուծության, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման, ճանապարհների եզրերով ծառապատման մասին, այն գետերի, լճերի ափերին ծառատնկումների մասին, որտեղ նախկինում եղել են անտառներ, ծառեր:

Քննարկման ընթացքում ընդգծվեցին ապօրինի անտառահատումների դեմ տարվող աշխատանքները: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը նշեց, որ առաջարկություն են ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել 24- ժամյա աշխատանք իրականացնելու համար: Սա տեսուչներին թույլ կտա շուրջօրյա հսկողություն իրականացնել:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.