Այրվում են Ամազոնի տրոպիկական անտառները

Ամազոնը հաճախ անվանում են մոլորակի թոքեր ՝ Երկիր մոլորակի մթնոլորտում թթվածնի 20% -ն արտադրելու պատճառով: Այն նաև դանդաղեցնում է գլոբալ տաքացման գործընթացը, և այտեղ ապրում են բուսական և կենդանական աշխարհի անթիվ տեսակներ: Զբաղեցնելով Միացյալ Նահանգների մոտավորապես կեսը՝ Ամազոնը ամենամեծ տրոպիկական անտառն է երկրի վրա:

CNN– ը հայտնում է, որ Բրազիլիայի Ամազոնի տրոպիակական անտառներում հրդեհները են բռնկվում ռեկորդային արագությամն: Ըստ տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) տվյալների՝ այս տարի Բրազիլիայում 72.843 հրդեհ է բռնկվել, որից ավելի քան կեսը ՝ Ամազոնի շրջանում: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 80%-ով ավելի է:

Ծուխը ծածկել է երկրի գրեթե կեսը և նույնիսկ տարածվում է հարևան երկրներ՝ Պերու, Բոլիվիա և Պարագվայ:

Ակտիվիստները Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյին են մեղադրում երկրում շրջակա միջավայրի վերահսկողությունը թուլացնելու և անտառահատումը խրախուսելու մեջ: Չորեքշաբթի օրը Բոլսոնարոն ասել է, որ Ամազոնում վերջին հրդեհների մեղավորը ՀԿ-ներն են. նրանք ցանկանում են միջազգային քննադատությունն ուղղել իր կառավարությանը: Հուլիսին Գրինփիսը Բոլսոնարոյին և նրա կառավարությունը անվանել է «կլիմայական հավասարակշռության սպառնալիք» և նախազգուշացրել, որ ի վերջո նրա քաղաքականությունը «ծանր է նստելու» Բրազիլիայի տնտեսության վրա:

Բնապահպանական ակտիվիստներն ու կազմակերպությունները, ինչպիսիք են World Wildlife Fund-ը նախազգուշացնում են, որ եթե Ամազոնն այլևս անդառնալի վիճակում հայտնվի, ապա տրոպիկական անտառները կարող են վերածվել չոր սավանայի՝ վայրի կյանքի համար անբարենպաստ պայմաններ առաջարկելով: Թթվածնի աղբյուր լինելու փոխարեն, այն կարող է արտանետել ածխածին` շրջակա միջավայրի բացասական փոփոխության հիմնական պատճառը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.