Ալպյան նոր լիճ ը` կլիմայի փոփոխության նոր ցուցիչ

Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացնում է՝ Մոնտ Բլանկ լեռան տարածքում հայտնված լիճը կարող է լինել գլոբալ տաքացման նոր նախազգուշացում: Հունիսի 28-ին ալպինիստ Բրայան Մեստրեն ֆիքսել է մտահոգիչ տեսարան. 30 մ երկարությամբ մի լիճ, որը ձևավորվել էր Ալպերում ձնհալի պատճառով:

Մեստրեն իր տեսածի տեսանյութն ու լուանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում՝ բացատրլով, որ լիճը  հայտնաբերել է 10 օր տևած տաք հոսանքից հետո: Նա նշել է, որ 10 տաք օրը բավարար է եղել, որ ձյունը հալվեր և առաջացներ լիճ Դենտ Դյու Գեանի և Աիգուիլ Մարրեսի ստորին հատվածում՝ ավելացնելով, որ դա «իսկապես տագնապալի է»:

Մեստրեի ինստագրամյան գրառման երկրորդ էջում նա տեղադրել է 10 օր հետո Փոլ Թոդհանթերի կողմից արված մի լուսանկար:  Լուսանկարը, որը գրեթե նույն տեղից է արված, ցույց է տալիս, որ լիճն այլևս չկա: Այն հրապարակվել էր ցուց տալու համար, թե որքան խենթ է կլիման:  

Ըստ NBC News-ի՝ Փարիզը հունիսի վերջին հասել է 114 ֆարենհայտ ջերմաստիճանի՝ երկրի պատմության մեջ գրանցված ամենաշոգ օրվա նոր ռեկորդ սահմանելով: Այս ծայրահեղ ջերմաստիճանները ոչ միայն կլիմայի ճգնաժամի խորացման նշան են, այլև ջերմային ալիքները կարող են նաև սպառնալ գյուղատնտեսությանը, էներգիայի օգտագործմանը և հանրային առողջությանը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.